Մարոկկոյի իշխանություններն արգելել են կնոջ դեմքն ամբողջովին ծածկող հագուստի՝ փարանջայի արտադրությունն ու վաճառքը, հայտնում է AFP–ը։
ՆԳՆ–ն համապատասխան ցուցումները հրապարակել է քաղաքներում առեւտուրը համակարգող աշխատակիցների շրջանում։ Գործակալության փոխանցմամբ՝ փաստաթուղթը հայտնում է այդ հագուստը կարելու արգելքի մասին։
«Մենք ամբողջովին արգելել ենք թագավորության բոլոր քաղաքներում հագուստի այդ ձեւի ներմուծումը, արտադրությունն ու տարածումը»,– մեջբերում է Le360 պորտալը ՆԳՆ–ում իր աղբյուրները։ Հաղորդվում է, որ այդ միջոցը ձեռնարկվում է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հանցագործները կարող են թաքնվել նման հագուստի տակ։





























