Spotify սթրիմինգային երաժշտական ծառայության գլխավոր տնօրեն Դենիել Էկը իր Twitter-ում ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամային «երգացանկի նախագահի» պաշտոն է առաջարկել, հայտնում է CNBC-ն:
Առաջարկվում է գրառման մեջ հղում կատարել թափուր տեղին: Աշխատանքն իրենից ներկայացնում է խմբագիրների համակարգում, նոր գաղափարների գեներացում եւ այս կամ այն երգացանկի պահանջվածության վերլուծություն: Թեկնածուին առաջադրվող պահանջների մեջ նշված է, որ նա պետք է «հարգարժան ազգի ղեկավարման առնվազն 8 տարվա փորձ ունենա», «լավ հարաբերություններ ունենա մեծ թվով երգիչների եւ երաժիշտների հետ» եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լինի:
Բարաք Օբաման ամառային կամ ծննդյան արձակուրդների ժամանակ մի քանի անգամ հրապարակել է ունկնդրելու համար խորհուրդ տրվող երաժշտության իր երգացանկը:





























