Գերմանիայի Դարմշթադթ քաղաքում անկախ ժյուրին ընտրել է «տարվա հակաբառը»։ Այդ բառն է «ժողովրդի դավաճան» ձեւակորպումը, որը մեկ բառով գերմաներեն հնչում է Volksverräter։ Ժյուրին այդ բառը բռնապետական ռեժիմների տիպիկ ժառանգություն է անվանել, հայտնում է DW–ն։
Այս սահմանումը բնորոշ էր նաեւ ազգայնական–սոցիալիստական ժամանակաշրջանի համար, ասել է ժյուրիի նախագահ Նինա Յանիշը։ Այն դեպքերում, երբ բառն օգտագործվում է որպես մեղադրանք քաղաքական գործիչների հասցեին, այն ոչնչացնում է ժողովրդավարական հասարակություններին բնորոշ քննարկումների հնարավորությունը, հավելել է նա։
Գերմանիայում «տարվա հակաբառ» են ընտրում 1991 թվականից։





























