Հայաստանի երկաթգծային ճանապարհով հանքաքարի փոխադրումների ծավալը 2017-ին չի զիջի անցած տարվա ցուցանիշերին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։

 2016-ին երկաթգծով ներքին ու արտահանման փոխադրումներն  ավելացրել են։ «Ցավոք դիտարկվում է ներմուծվող հոսքի նվազում, հիմնականում հատիկավորների բեռների հաշվին։

Ինչ վերաբերում է հանքաքարին, որի փոխադրումները թե ներքին են, թե արտահանման, ապա այստեղ լեռնամետալուրգիական ընկերությունները ծրագրում են 2016-ի մակարդակից ոչ ցածր ծավալներ»,- ասել է նա։