«Դակար» ռալլի արշավի կազմակերպիչները չեղարկել են արշավի 9-րդ փուլը, որը պետք է կայանար Սալտա եւ Չիլեսիտո քաղաքների միջեւ։ Այս որոշման պատճառը սողանքներն են եղել, հայտնում է Motor–ը։

Կազմակերպիչները նաեւ որոշել են իրենց սանիտարական սարքավորումները տրամադրել տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ Կազմակերպիչները հայտնել են, որ հունվարի 11-ին արշավի մասնակիցներին կուղարկեն Չիլեսիտո, որտեղ հունվարի 12-ին կմեկնարկի «Դակարի» 10-րդ փուլը։

9-րդ փուլը պետք է ձգվեր 977 կմ, որոնցից 406 կմ–ը մասնակիցները պետք է անցնեին մարտական ռեժիմով։