Գենետիկական հետազոտությունը հաստատել է, որ Չինաստանի հարավ–արեւմուտքի տրոպիկական անտառներում ապրող սպիտակահոնք հիբբոնները շատ են տարբերվում իրենց ցեղակիցներից եւ պատկանում են նախկինում գիտնականներին անհայտ կապիկների ցեղի։ Կենսաբանները նոր տեսակն անվանել են Սքայուոքեր՝ ի պատիվ «Աստղային պատերազմների» հերոսներից մեկի, փոխանցում է BBC–ն։
Կապիկների նոր տեսակը բնակվում է Ասիայի ջունգլիներում, այն նման է սպիտակահոնք հուլոքներին, որոնք ոչ միայն սպիտակ հոնքեր ունեն, այլ նաեւ ճերմակ մորուքներ։ Իսկ գիտնականների բացահայտած տեսակն առանձնանում է մորուքի բացակայությամբ։
Հիբոններին հայտնաբերել են տարածաշրջանում, որտեղ կենդանիների թվաքանակը նվազում է բնակության արեալի նեղանալու եւ որսագողության պատճառով։






























