2012-2015 թվականներին Ֆրանսիայի ոստիկանությունում առնվազն 17 մարդու մերկացրել են արմատական արմատական իսլամ դավանելու մեջ։ Այս մասին ասված է հունվարի 11-ին Ֆրանսիայում լույս տեսած «Ու՞ր են կորել մեր լրտեսները» գրքում, փոխանցում է RFI–ն։
Գրքի հեղինակներ լրագրողներ Էրիկ Պելետիեն եւ Քրիստոֆ Դյուբուան պնդում են, որ բոլոր այդ ոստիկաններն աշխատում էին Փարիզի շրջանում։ Այդ տեղեկությունները գրքի հեղինակները հանել են Փարիզի շրջանի անվտանգության տնօրինության հաշվետվությունից, որում ասվում է, որ ոստիկանների շրջանում արմատական գաղափարները զգալիորեն ամրապնդվել են 2041–ից հետո։
Լրագրողները նշում են, որ իսլամիստ ոստիկաններին բնորոշ գծերից է այն, որ նրանք հիմնականում 2000-ական թվականների կեսերին աշխատանքի անցած երիտասարդ մարդիկ են, որոնք ընդհանուր մրցութային զտում չեն անցել, եւ որոնք ոստիկանությունում են մնացել առանձին ոստիկանական բաժանմունքներում կարճատեւ փորձաշրջան անցնելուց հետո։





























