Թագավորների հովտում գտնվող Գեբել էլ Սիլսիլա գյուղի տարածքում հնագետներըհին եգիպտոկան 12 դամբարան են հայտնաբերել, որոնք պահպանվել են Նոր թագավորության ժամանակներից (Ք․ա 1550-1069 թթ.), հայտնում է Al Ahram–ը։
Դամբարանները, ամենայն հավանականությամբ, ընտանեկան են։ Դրանցում տղամարդկանց, կանանց ու երեխաների, նաեւ ընտանի կենդանիների մնացորդներ են։ Այնտեղ կան նաեւ մշակութային կրոնական արտեֆակտեր, մասնավորապես անոթներ ու թանկարժեք իրեր։





























