Հին Նոր տարի նշելու ավանդույթը բացատրվում է հուլյան օրացույցի կամ «հին տոմարի» ու ժամանակակից գրիգորյան օրացույցի տարբերություններով։ 20-21րդ դարերում այդ տարբերությունը կազմում է 13 օր։ Հին Նոր տարին պատմական հազվագյուտ ֆենոմեն է, լրացուցիչ տոն, որն առաջացել է տարեգրությունը փոխելու հետեւանքով, նշում է Calend–ը։
Այսպիսով հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը կարելի է եւս մեկ անգամ նշել սիրված տոնը։ Ընդ որում սա հատկապես կարեւոր է հավատացյալների համար, որոնք կարող են լիաթոք նշել Հին Նոր տարին՝ Սուրբծննդյան պահքի ավարտից հետո։ Հետաքրքիր է, որ հուլյան ու գրիգորյան օրացույցների միջեւ տարբերությունը ավելանում է յուրաքանչյուր հարյուրամյակը մեկ։ 2100 թ․ այդ տարբերությունը կկազմի 14 օր։ Իսկ 2101-ից սկսած՝ Սուրբ ծնունդն ու Հին Նոր տարին կսկսեն նշել մեկ օր ուշ։





























