Սոցցանցերում լայն տարածում է ստացել DeadPose նոր ֆլեշմոբը․ մարդիկ իրենց լուսանկարում են տարբեր զվարճալի դիրքերով , իբրև «մահացած» են։ Ֆլեշմոբի նախաձեռնողը 19-ամյա Կարաբո Մնիսին է ՀԱՀ-ից ։

Ֆլեշմոբի հեղինակը նշում է, որ շատերին, այդ թվում իր ծնողներին իր մտահղացումը դուր չի գալիս, սակայն նա մտադիր չէ կանգ առնել ու ուզում է հանրահայտ դառնալ Facebook–ում։

#deadpose հեշթեգով առաջին լուսանկարները համացանցում հայտնվել են հունվարի 7-ին։ Այդ ժամանակվանից ակցիային միացել են բազմաթիվ երկրների բնակիչներ, լուսանկարներից մի քանիսն էլ այնքան իրատեսական են, որ նույնիսկ վախ են ներշնչում։