Օքլահոմայի բնակչուհի 25-ամյա Քրիսթի Լոյալը, ում ոտքը մինչեւ ծունկը անդամահատել են, Instagram-ում էջ է բացել, որտեղ իր վերջույթի «ճանապարհորդությունների» լուսանկարներ է հրապարակում, հայտնում է BBC-ն:

Աղջկա մոտ քաղցկեղի հազվադեպ տեսակ էր ախտորոշվել, եւ բժիշկների խոսքով՝ միակ լուծումը ոտքի անդամահատումն էր:

«Սկզբում ես կատակեցի՝ ոտքս ետ պահնաջելով, բայց հետո հասկացա, որ այն իսկապես ցանկանում եմ վերցնել»,- նշել է Լոյալը:

Բժիշկները նրա ցանկությունը տարօրինակ են համարել, սակայն պարտավոր էին այն կատարել, ուստի վիրահատությունից մեկ ամիս անց նրան են տվել անդամահատված վերջույթը:

Քրիսթիին դուր է եկել Instagram-ում հաշիվ բացելու գաղափարը, որը նրան ընկերն է առաջարկել: Նա ոսկորները մաքրել է, սպիտակեցրել եւ իրար է միացրել:

Իր էջում տեղադրած առաջին լուսանկարը նա մակագրել է՝ «Միացան»: Այժմ կանոնավորապես անսովոր վայրերում՝ լողափում, գոլֆի դաշտում, գերեզմանատեղիում եւ Սուրբծննդյան տոնածառին այցելած իր անդամահատված վերջույթի լուսանկարներն է հրապարակում:

Հիմա Լոյալի էջն ունի ավելի քան 10 հազար բաժանորդ: