Գամբիայի ներքին գործերի նախկին նախարար Ուսման Սոնկոն, որը մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների համար, քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայում եւ արդեն երկու ամիս է, ինչ գտնվում է տեղահանված անձանց համար ճամբարում Բեռնի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շվեյցարական ATS գործակալությունը։

Սոնկոնը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ներկայում երկրից հեռացած Գամբիայի նախկին նախագահ Յահյա Ջամեի կողմից անցած տարվա նոյեբերին։ Նախկին ոստիկանապետը քաղաքական ապաստան էր խնդրել Շվեդիայում, սակայն մերժում էր ստացել։

Ուսման Սոնկոն մեղադրվում է պաշտոնը զբաղեցնելու ընթացքում կտտանքներ կիրառելու, ապօրինի ձերբակալություններ եւ մահապատիժ կիրառելու հրաման արձակելու համար։