Ուկրաինայի պաշտպանության նախախար Ստեպան Պոլտորակը պաշտոնանկ է արել գեներալի, որը քնել էլ ռազմական գերատեսչության բարեփոխումների հանձնաժողովի նիստին։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է նախարարի խորհրդական Ալինա Ֆրոլովան։
«Հենց նոր Պոլտորակը պաշտոնանկ է արել բարեփոխումների հանձնաժողովի նիստին քնած գեներալին։ Ձեւակերպումը հետեւյալն է. «Ի՞նչ ռեֆորմների մասին է խոսքը, եթե գեներալները քնած են», – գրել է նա։
Աշխատանքից ազատված գեներալի անունն ու պաշտոնը չեն հաղորդվում։





























