Միացյալ Նահանգների Սահմանապահ ծառայության ղեկավար Մարկ Մորգանը թողել է իր պաշտոնը, հաղորդում է Gazeta–ն՝ վկայակոչելով Associated Press–ը։
Առայժմ անհայտն է, կամավոր է արդո՞ք Մորգանը թողել պաշտոնը, թե՞ նրա խնդրել են հեռանալ։ Գերատեսչությունում հրաժարվում են մեկնաբանություններից՝ մինչեւ պաշտոնական հայտարարության հրապարակումը։
Մորգանը թողել է պաշտոնը ԱՄՆ–ի նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սահմանների պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկելու եւ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հայտրարարությունից մեկ օր անց։
Associated Press գործակալության տեղեկություններով, Մորգանը աշխատանքի առաջին իսկ օրվանից լարված հարաբերություններ ուներ սահմանապահների արհմիության հետ, որը վերջին նախագահական ընտրություններում սատարեց Թրամփի թեկնածությունը։





























