Հունաստանի դատարաններից մեկի կողմից Թուրքիայում հեղաշրջման մասնակից զինվորականներին Թուրքիային արտահանձնելու մերժումից հետո Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը Թուրքիայում 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձին մասնակցած եւ ուղղաթիռով Հունաստան փախած 8 զինվորականների արտահանձման հարցով նոր դոսյե է պատրաստել ու ուղարկել Աթենք։
Նշենք, որ հունական դատարանը մերժել էր Թուրքիային արտահանձնել Հունաստանում ապաստանած 8 զինվորականներից 5–ին։ Մյուս 3 զինվորականներն էլ իրենց արտահանձման որոշումը բողոքարկել են։




























