Անգլիայի եկեղեցու եպիսկոպոսները երկամյա քննարկումներից հետո պաշտպանել են այն ավանդական ուսմունքը, որ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միություն է, սակայն եկեղեցին, միեւնույն է, պետք է հանդես գա ընդդեմ հոմոֆոբիայի, հայտնում է The Guardian-ը:

Նորվիչի եպիսկոպոս Գրեմ Ջեյմսը նշել է, որ Անգլիկան եկեղեցին չպետք է «իր ուսմունքը հարամարեցնի  ժամանակի միտումներին»: Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ, եկեղեցու կանոնները «առավելագույն ազատություն» են տալիս միսեռական հարաբերությունների հետեւորդներին, այսինքն՝ եկեղեցու կյանքին նրանց մասնակցության հարցը կվերապահվի հոգեւորականի քննարկմանը:

Պարբերականը նշել է, որ ակտիվիստներն արդեն հանդես են եկել ընդդեմ Անգլիայի եկեղեցու զեկույցի՝ այն համայնքի նկատմամբ «դաժան» որակելով: