Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն աջակցել է կոռուպցիայի վերաբերյալ հաղորդումների հետաքննության անկախ մարմնի ստեղծման գաղափարին:

Բյուրոն պատրաստվում է նախ վերանայել Վեհաժողովի Վարքագծի օրենսգիրքը, երկրորդ՝ ներգրավել երկրների կոռուպցիայի դեմ պայքարի խմբին, որը պետք է խորհրդատվություն տրամադրի ընթացակարգերի, դիմադրողականության եւ ինստիտուցիոնալ հարցերով կոմիտեին:

Հայտարարության մեջ նշված է անկախ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը՝ կոռուպցիայի դեպքերի վրա լույս սփռելու համար:

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը քանիցս բարձրացրել է Ադրբեջանի կողմից պատգամավորներին կաշառելու հարցը: