Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:

Նալբանդյանն իր նամակում նշել է, որ նրա նշանակումը փորձի եւ Ավստրալիայի ժողովրդին անմնացորդ ու հավատարիմ ծառայության» արդյունք է:

Նախարարն ընդգծել է ավստրալական հասարակության մեջ հայ համայնքի դերը եւ ավանդը երկրի քաղաքական, սոցիալական ու տնտեսական կյանքում: «Մշտապես բարձր է գնահատվել Ձեր ավանդը Հայաստանի եւ Ավստրալիայի կապերի ամրապնդման մեջ: Համոզված եմ, որ Ձեր պշտոնավարման ընթացքում Դուք կնպաստեք Հայաստանի եւ Ավստրալիայի բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնմանը»,- ընդգծել է Նալբանդյանը: