Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նյետոն 47,5 մլն դոլար է հատկացրել ԱՄՆ–ում իր երկրի քաղաքացիների պաշտպանությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով սենատի նախագահ Պաբլո Էսկուդերոյին։

«Նախագահը հրամայել է ֆինանսների նախարարին 1 մլրդ պեսո տրամադրել հյուպատոսական օգնության, մեր միգրանտների պաշտպանության համար եւ ասել է, որ եթե կարիք լինի, կտրամադրվեն ավելի շատ միջոցներ»,– ասել է Էսկուդերոն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մեքսիկական ապրանքների ներմուծման հարկ կարող է սահմանել, որպեսզի ծածկի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ծախսերը։