Դանիայում աշխարհում առաջին անգամ կհայտնվի այսպես կոչված  «թվային» դեսպան՝ ԱՄՆ խոշոր ընկերությունների հետ հարաբերություններ հաստատելու  համար, հայտում է Local–ը։

Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը Politiken թերթի հետ զրույցում ասել է, որ անհրաժեշտ է բարելավել հարաբերություններն այնպիսի խոշոր ամերիկյան ընկերությունների հետ, ինչպիսիք են Google–ը, Apple–ը եւ Microsoft–ը, քանի որ նրանց կարողությունն  ավելի շատ է, քան ցանկացած այլ երկրինը, որի հետ Դանիան ավանդական դիվանագիտական հարաբերություններ է պահպանում։

«Այդ ընկերությունները նոր երկրների հեռանկարներում են հայտնվել, եւ մենք պետք է դիմակայություն ցույց տանք։ Դանիան ավելի սերտ հարաբերություններ պետք է ունենա ընկերությունների հետ, որոնք ազդում են իր վրա, սակայն չի պլանավորում հրաժարվել այլ երկրների հետ ավանդական հարաբերություններից»,– ասել է նախարարը։