ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հրահանգել է վերլուծել նախագահական օդանավի, ինչպես նաեւ F-35 կործանիչների կառուցման ծրագիրը, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ Մեթիսը հորդորել է աշխատանքների ծախսերը կրճատել:

Նախկինում հաղորդվել է, որ Boeing կորպորացիան Պենտագոնին կմատակարարի KC-46 լիցքավորող 15 օդանավեր: Գործարքի արժեքը 2,1 մլրդ դոլար է: