Իսրայելի ոստիկանությունը կոռուցիայի կասկածանքով արդեն երրորդ անգամ հարցաքննում է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Հարցաքննությունը տեւել է 3 ժամ։ Սպասվում է, որ արդեն հաջորդ շաբաթ պետք է կայանա չորրորդ հարցաքննությունը, հաղորդում է NEWSru Israel–ը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իսրայելի կառավարության խորհրդական Ավիխայ Մանդելբիլտը այս պահին Նեթանյահուին կոռուպցիոն գործերի հետ կապված մեղադրանքներ առաջադրելու հիմքեր չի տեսնում։  

Վարչապետ Նեթանյահուն «100-ի գործ»–ի շրջանակում կասկածվում է իսրայելցի պրոդյուսեր եւ New Regency Films ընկերության սեփականատեր Արնոն Միլչանի կողմից թանկարժեք նվերներ ստանալու համար։