ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուրս Մալիան միացել է Dakota Access նավթատարի կառուցման դեմ բողոքի ակցիային, հաղորդում է Daily Mail–ը։

Շաբաթվա սկզբին նա մասնակցել է Յուտայի նահանգում անցնող ամենամյա Sundance կինոփառատոնին, որտեղ հարյուրավոր ցուցարարների հետ միասին մասնակցել է նորանշանակ նախագահ Թրամփի՝ նավթատարի շինարարության վերականգնման հրամանագրի դեմ բողոքի ակցիային։

Daily Mail–ի փոխանցմամբ, ամերիկացի դերասանուհի Շեյլին Վուդլին նշել է, թե «ապշած է» նրանից, որ Մալիա Օբաման ինքնուրույն մասնակցել է ցույցին։ Նրա խոսքով, ժամանակին Մալիայի հայրը բավականաչափ ջանք չգորշադրեց՝ նավթատարի շինարարությունը ամբողջությամբ դադարեցնելու համար։ 

Բնապահպանները մտահոգություն ունեն, Հյուսիսային Դակոտայի նահանգում նավթատարի կառուցման նախագիծը բացասական ազդեցություն կունենա խմելու ջրի որակի վրա։