ԱՄՆ-ն պետք է զգուշավորություն դրսեւորի ՝ յոթ գերազանցաբար մուսուլմանական  բնակչությամբ երկրներից ներգաղթը սահմանափակելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանը կատարելիս։ Այս մասին հայտնել է Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը, փոխանցում է «ԱՄերիկայի ձայնը»։

Ելույթ ունենալով «Այս շաբաթ» ծրագրում, АВС հեռուստաալիքի եթերում, Մաքքոնալը ասել է, որ ներգաղթյալների ստուգումների խստացումը լավ մտահղացում է։ Միաժամանակ նա նշել է, որ «կարեւոր է հիշել, որ արմատական իսլամական ահաբեկչության դեմ պատերազմում լավագույն աղբյուրներից մեկը ( տեղեկությունների իմաստով) հենց մուսուլմաններն են՝ թե մեր երկրում, թե արտերկրերում»։

«Մենք պետք է զգուշավոր լինենք այս հարցում»,- շեշտել է սենատոր Մաքքոնելը։