Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոթ Վալսթրեմը Թրամփի հրամանը երկիր Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբանանի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքի կանոնների խստացման մասին անվանել է «տխուր» եւ «սասափեցնող», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին նա ասել է շվեդական SVT-ի կիրակնօրյա «Ագենդա» հաղորդման եթերում հարցազրույցի ժամանակ:

«Մենք ԱՄՆ-ին միշտ համարել ենք համաշխարհային այն երկիրը, որտեղ կարելի ապագան կառուցել՝ անկախ ծագումից եւ մաշկի գույնից: Դա հնարավորությունների երկիր է: Բայց այժմ այն ընկալվում է որպես իր մեջ փակվող երկիր, որը դառնում է ազգայնական եւ հովանավորչական: Դա մնացած աշխարհի համար անչափ տագանապահարույց է»,- ասել է Վալսթրեմը:

Նրա խոսքով՝ հիմա Շվեդիային եւ մյուս երկրներին հարկավոր է միավորվել եւ ազդել ԱՄՆ-ի վրա՝ պաշտպանելու համար մարդկանց ապաստարանի իրավունքը: Նրա կարծիքով՝ Թրամփի հրամանը հստակ չէ եւ վատ է հիմնավորված, հատկապես երկքաղաքացիության դեպքերի համար: