Եվրամիությունը մտադիր է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, որոնք նաեւ միգրանտների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրում հիշատակված 7 մուսուլմանական երկրներից մեկի անձնագիր ունեն: Բրյուսելում փաստաբաններն այս հարցով խորհրդատվություններ են անցկացնում ԵՄ-ի գործընկերների եւ մյուս երկրների հետ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է DW-ն: 

«Բնականաբար, մենք կհոգանք, որ մեր քաղաքացիները նման խտրականության չենթարկվեն»,- ասել է նա: