Իրաքի խորհրդարանը հաստատել է այն օրինագիծը, որն ԱՄՆ քաղաքացիներին արգելում է երկիր մտնել։ Արգելքը գործելու է 90 օր, հայտնում է Meduza–ն։
Օրինագիծը, որը ԱՄՆ համապատասխան արգելքի պատասխան քայլն է համարվում, ընդունվել է ձայների մեծամասնությամբ։
Փաստաթուղթը փոխանցվել է կառավարությանը, հայտնել են Իրաքի երկու պատգամավորներ, առանց ճշգրտելու մանրամասները։ Մասնավորապես հայտնի չէ, արդյոք ժամանակավոր արգելքը տարածվելու է ամերիկացի զինվորականների, ոչ կառավարական ու հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների, նավթային ընկերությունների անձնակազմի ու ԱՄՆ մյուս քաղաքացիների վրա, որոնք Իրաք են այցելում գործնական նպատակներով։




























