Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հասկանում է ներգաղթյալների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի հարուցած մտահոգությունները, բայց, այնուհանդերձ, նշում է, որ պաշտոնական Լոնդոնը շարունակում է աշխատել Վաշինգտոնի վարչակազմի հետ։

«Չնայած ես ընդունել եմ, որ Լոնդոնում չէին դիմի նման միջոցների»,–Ջոնսոնի խոսքերն է փոխանցում SkyNews–ը:

Ելույթ ունենալով Համայքների պալատում՝ Ջոնսոնը հայտարարել է. «Երբ ՄՆ–ի հետ տարաձայնություններ ենք ունենում,մենք չերկմտելով ասում ենք դրանց մասին։Մենք նաեւ հաստատում ենք Թրամփի վարչակազմի հետ աշխատելու պատրաստակամության մասին՝հանուն երկու երկրների շահերի»,– նկատել է նա։

Պատասխանելով հարցին՝ի՞նչ եզրահանգումներ է արել AՄՆ–ի նոր նախագահի վերաբերյալ, Ջոնսոնն ասել է.«Հետեւելով նրա նախընտրական հռետորաբանությանն ու նրա այժմյան քայլերին՝ կարծում եմ...յուրաքանչյուր գիտակից մարդ կգար եզրահանգման, որ նրա հաչոցը կծածից ավելի վատ է։ Կարծում եմ՝ մենք նրա հետ շատ լավ գործարք կնքելու հնարավորություն ունենք մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը»։

Մեկնաբանելով Բրիտանիա այցելելու՝ Թրամփին ուղարկված հրավերը հետ կանչելու կոչերը՝ նա նկատել է, որ «բրիտանացիներին ողջունում են ՄՆ–ում», եւ Լոնդոնում ԱՄՆ դեսպանությունը վստահեցրել է, որ բրիտանական անձնագիր ունեցողները խնդիրներ չեն ունենա, նույնիսկ այլ պետության անձնագրի առկայության պարագայում։