Բրիտանական հայտնի www.momondo.co.uk որոնողական համակարգը Երեւանը ներառել է 2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնից:

Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամիսների համար այցելության նախընտրելի քաղաքները: Երեւան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիսը: Նախընտրելի եւ մատչելի քաղաքների շարքում են հայտնվել նաեւ Բուլղարիայի Սոֆիա, ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո, Իռլանդիայի Բելֆաստ, Ուկրաինայի Լվով, Հունաստանի Կալամատա քաղաքները եւ այլն:

Հեղինակները Երեւանում պարտադիր այցելության վայրերից նշել են Հյուսիսային պողոտան, Օպերայի շրջակայքն ու Հանրապետության հրապարակը, ուր այցելուները կարող են հիանալ յուրօրինակ պարող շատրվաններով:

Հոդվածին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հղումով: