Համագործակցության զարգացման իրավական նոր հիմքի շուրջ ԵՄ–ի հետ բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին։ Այս մասին հունվարի 31-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ 2015–ի դեկտեմբերին մեկնարկած բանակցությունների ժամանակ 9 փուլ է կայացել։ Փետրվարին կլինի 10-րդ փուլը։ «Կարծում եմ, մենք մոտենում ենք եզրափակիչ փուլին։ Դրույթների մեծ մասը համաձայնեցվել է»,– ասաց նախարարը։