Հայաստանի Ընտրական օրենսդրության տեխնիկական մասը՝ տեսախցիկների տեղադրումը, չի կարող իրականացվել հավակնությունների այն մակարդակով, որով նախատեսված էր հենց սկզբում։ Այս մասին NEWS.am -ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նա նշեց, որ դատելով անցյալ շաբաթ Կառավարության եւ ընդդիմադիր կուսակցություններ հետ շփումներից՝ մենք լավատեսորեն ենք տրամադրված։  Կա տեսախցիկներն առավելագույնս հնարավոր մակարդակով քայլեր ձեռնարկելու քաղաքական կամք։

«Ես հասկանում եմ, որ ներկայումս կապեր են նախաձեռնում ընկերության հետ, որը ցանկություն է հայտնել զբաղվել այդ հարցով։ Խնդիրը շատ բարդ է, քանի որ ժամանակը քիչ է։ Ես որեւէ այլ երկիր չեմ հիշում, որտեղ հավակնոտ տեխնոլոգիական մոտեցումը իրականացվում է այդքան կարճ ժամկետում։ Բայց ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ այն, ինչ ես ասում եմ, անկասկած շատ լուրջ տրամադրվածություն է եւ ճիշտ քաղաքական կամք բոլոր շահագրգիռ անձանց կողմից»,– ասել է նա։