Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ մտադիր է երկրի բանակն օգտագործել թմրավաճառների դեմ պայքարի համար, հայտնում է Reuters–ը։

Համապատասխան հրամանը ստորագրվելու է մոտ ժամանակներս։ Ֆիլիպինների նախագահի խոսքով՝ դա անհրաժեշտ է, քանի որ թմրանյութերը վերածվել են երկրի ազգային անվտանգության սպառնալիքի։ Ընդ որում, Դուտերտեն նշել է, որ մտադիր չէ ռազմական դրություն մտցնել, թեպետ նախկինում բազմիցս սպառնացել էր դա անել։

Գործակալությունն այդ որոշումը կապում է ոստիկանությունում ճգնաժամի հետ, որը առնվազն մեկ ամիս ստիպված էր կասեցնել թմրամաֆիայի դեմ գործողությունները։ Դրա պատճառը հարավկորեացի գործարար Չի Իկ Չուի սպանությունն էր, որին առեւանգել էին թմրանյութերի դեմ պայքարի հատուկ ջոկատի մարտիկները։