Հայաստանը Չինաստանում մշտական առեւտրային կցորդ կունենա: Համապաստախան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 2-ի նիստում:
Առեւտրային կցորդը կօգնի հետեւել չինական շուկային եւ երաշխավորություններ կներկայացնի արտահանման առաջընթացի, գործարար կապեր հաստատելու հարցերով: 2017 թվականին այդ նպատակով 41.8 մլն դրամ (շուրջ 87 հազար դոլար) կհատկացվի:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 454 մլն դոլար կամ Հայաստանի արտաքին առեւտրի ընդհանուր ծավալի 8.9%-ը: 2015 թվականի համեմատ՝ հայկական արտահանման ցուցանիշը նվազել է՝ 165.3 միլիոնից հասնելով 96.4 մլն դոլարի: Իսկ Չինաստանից ներկրումը, հակառակը, աճել է՝ 316.1 միլիոնից հասնելով 357.7 մլն դոլարի:


























