Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների համար Բելառուսի շրջաններին կից սահմանապահ գոտիների ներդրումը ոչ մի հետեւանք չի ունենա: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Ցանկանում ենք ընդգծել, որ սահմանապահ ռեժիմ չի մտցվել: Խոսքը սահմանին կից շրջաններում սահմանապահ գոտիների ստեղծման մասին է: Դա կապված է սահմանապահ շրջաններ երրորդ երկրների քաղաքացիների այցերի կարգավորման անհրաժեշտության հետ»,- նշել են Կրեմլից:
Ընդգծվում է, որ փաստաթուցթը հրապարակվել է մանրամասն մշակումից եւ միջազգային բոլոր պարտավորություններին համապատասխանելու հարցում Արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո:
Մամուլի ծառայությունից նշել են, որ 2014-ի սեպտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաման է ստորագրել ռուս-բելառուսական սահմանին կից վարչատարածքային միավորումների սահմաններում սահմանապահ տարածքների տեղակայումը կարգավորելու մասին:
«Ինչ-որ ձեւով այս միջոցառումները Ռուսաստանի կողմից միջազգային պարտավորությունների, որեւէ միջազգային կամ այլ պայմանագրերի խախտման հետ զուգակցելը ոչ կոռեկտ եւ սխալ ենք համարում: Այս հարցում մենք չենք կարող համաձայնվել Ալեքսանդր Գրիգորեւիչի հետ»,- եզրափակել են Կրեմլից:



























