Լատվիայի Գուլբենսկի երկրամասում սկսվել են խորհրդային բազայի ապամոնտաժման աշխատանքները, որտեղ ժամանակին միջուկային հրթիռներ են տեղակայված եղել։ Այս մասին հայտնում է Demontāža ընկերությունը, որն այդ օբյեկտում աշխատանքներ է տանում, հայտնում է Delfi.lv–ը։
«Դվինա Ռ-12» հրթիռային համալիրը Գուլբենից 14 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բազայում գտնվում է 4 հաքահոր միջուկային հրթիռների գործարկման համար՝ յուրաքանչյուրը 32 կմ խորությամբ, ինչպես նաեւ ստորգետնյա հրամանատարական կենտրոն։
Ընկերության ղեկավար եւ սեփականատեր Մարտինշա Մալնիեկսի խոսքով՝ բազան ամբողջովին կապամոնտաժվի։
Ապամոնտաժման աշխատանքների գինը 189 906 եվրո է, դրանք պետք է ավարտվեն 6 ամսվա ընթացքում։



























