Երկրաբանները հայտնել են Երկիր մոլորակի վրա թթվածնային աղետի վերահաս վտանգի ժամկետները։ Նրանց կարծիքով մթնոլորտային շերտի գլոբալ փոփոխությունները տեղի են ունեցել 2426-2460 միլիոն տարի առաջ: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Գիտնականները այս եզրահանգման են եկել Հարավային Աֆրիկայում հրաբխային ապարների ծագումն ուսումնասիրելով։ Ուսումնասիրվող օրինակներում ուրան-կապարային մեթոդի միջոցով գիտնականները հայտնաբերել են մթնոլորտում թթվածնի կտրուկ աճի քիմիական ապացույցներ, ինչն էլ մատնանշում է թթվածնային աղետի վերհաս վտանգի օրը։
Մոտավորապես 2,45 միլիարդ տարի առաջ Երկիր մոլորակն ամբողջովին ծածկված է եղել ձնով և սառույցով (բևեռային գոտին տարածված էր համարյա մինչև հասարակած),իսկ ջրոլորտը գործնականորեն առանձնացած էր մթնոլորտից:
Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, որ թթվածնային աղետը տեղի է ունեցել մոտավորապես 100 միլիոն տարի ուշ, քան ենթադրում է նոր ուսումնասիրությունը:
2016 թվականին Nature Geoscience ամսագրում հրատարակված հոդվածում գեոֆիզիկոսները Երկրի մթնոլորտային շերտում թթվածնի քանակի բարձրացման պատճառը տեկտոնիկ ակտիվությունն են համարում։




























