1-2 ամսից ՀՀ առողջապահության նախարարությունը կմշակի ամբուլատոր եւ շտապօգնության բաշխման շառավիղները։ Այս մասին փետրվարի 8–ին Ազգային Ժողովում պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին ի պատասխան՝ հայտարարել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Ելնելով դրանից, արդեն հնարավոր կլինի որոշել, արդյոք շատ հեռու չեն պոլիկլինիկաները եւ շտապ օգնությունը Երեւանի այս կամ շրջանի կամ մարզերի բնակիչներից, հավելել է նախարարը։