Ոսկու գինը նոյեմբերի 5-ին սահմանել է նոր ռեկորդ: Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայի կանոնավոր առեւտրային սեսիայի արդյունքներով, ոսկու մատակարարման դեկտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 1,1 տոկոսով մինչեւ 1397,70 դոլար 31.10348 գրամ ոսկու համար: Մեկ շաբաթում ոսկին թանկացել է 2,9 տոկոսով:

Ներդրողներն ունեն մտավախություն, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակագի քանակական մեղմման ծրագիրը կհանգեցնի արժեզրկման: Այդ համատեքստում նրանք նախընտրում են ներդնել միջոցները ոսկու մեջ:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի բաց շուկայի գործարքների կոմիտեն 600 մլրդ դոլարի պարտատոմս գնելու որոշում է կայացրել: