Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցի շրջանակում այցելել է Գեղարքունիքի մարզ: Նախագահը մարզում ծանոթացել է Սեւանա լճի մաքրման աշխատանքին, ինչպես նաեւ Սեւան-Մարտունի-Գետաշեն ու Սեւան-Լճաշեն մայրուղիների վերականգնման աշխատանքին: Տեղեկացնենք, որ ճանապարհների մի մասը Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով քանդվել էր: Դրանց մի մասն առ այսօր նորոգման կարիք են զգում, ինչի կապակցությամբ առաջիկայում միջոցներ կտրամադրվի:

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ «Սեւանի ազգային արգելոցի» պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է հատուկ խորհուրդ, որն արդեն նիստ է կայացրել, ինչի ընթացքում քննարկվել է նորոգման կարիք ունեցող ճանապարհների, արգելոցի եւ ենթակառուցվածքի հետագա զարգացման հարցերը:        

Ըստ նրա` խորհրդում ներկայացված են տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, ինչը հնարավորություն է տալիս խնդրին համակարգային մոտեցում ցուցաբերել: