Նախօրեին Օսվենցիմում ավտոճանապարհային պատահարից տուժած Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոյին ուղղաթիռով կտեղափոխեն Վարշավա, հաղորդում է TVN24 հեռուստաալիքը։
«Տիկին վարչապետը լրացուցիչ բժկական հետազոտություն կանցնի Վարշավայում», – թվիթերյան իր էջում նշել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռաֆալ Բոհենեկը։
Լեհաստանի դատախազությունը ուսումնասիրում է Օսվենցիմում վարչապետի շարասյան մասնակցությամբ պատահարի հանգամանքները։ Ավելի ուշ կարող հետաքննություն սկսելու մասին որոշում կայացվել։
Միջադեպը տեղի էր ունեցել ուրբաթ երեկոյան, երբ վարչապետի շարասյան մի քանի մեքենաների մեջ է մխրճվել երկրորդական ճանապարհից դուրս եկած մեքենան։ Դեպքի վայրում արված լուսանկարներից երևում է, որ շարասյան մեքենաներից մեկը բախվել է ծառին եւ լրջորեն վնասվել։




























