Իսլամաբադի բարձրագույն դատարանն արգելել է Պակիստանի տարածքում նշել Սուրբ Վալենտինի օրը, հաղորդում է Express Tribune պարբերականը։

Ըստ պարբերականի՝ դատարանն ընդունել է տվյալ որոշումը՝ քննարկելով կազմակերպված հանձնագիրը, որի հեղինակները պնդել են, որ տվյալ տոնը մահմեդական ավանդույթների մաս չի կազմում և պահանջել են արգելել այն։

Համաձայն վճռի՝ տվյալ օրը նշելու համար ցանկացած միջոցառում արգելված է ինչպես պետական մակարդակով, այնպես էլ բնակչության շրջանում։ Իշխանությունները նաեւ արգելել են ԶԼՄ-ներին որեւէ կերպ գովազդել այդ տոնը։