ԱՄՆ նորընտիր Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Վենեսեուելայի գործադիր փոխնախագահ Թարեք էլ-Այսմանի դեմ՝ կապված թմրավաճառությանը վերջինի հնարավոր մասնակցության հետ։ Այս մասին հաղորդում է «DW»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարի համապատասխան հայտարարությանը։

Էլ-Այսմանը ներառվել է այն անձանց ցուցակում, որոնց ակտվները սառեցվում են։ Իսկ ամերիկացի ֆիզիակական եւ իրավական անձնաց արգելվում է արգելվում է նրա հետ առեւտրական գործողությունների մեջ մտնել։

Թրամփի վարչակազմը պնդում է, որ էլ-Այսմանը վերահսկում է Մեքսիկա եև ԱՄՆ թմրամատակարարումների երթուղիները։ Նա նաեւ կասկածվում է Վենեսուելայում թմրանյութեր իրացնելու գործարքների կոորդինացման մեջ։

Ոիգո Չավեսի նախագահաության շրջանում էլ-Այսմանը գլխավորել է Վենեսուելայի ՆԳՆ-ն։