Լյուքսեմբուրգում իրար են բախվել ուղեւորատար եւ բեռնատար գնացքները: Առնվազն 6 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Essential ռադիոյականը:

Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:00-ի սահմաններում, Դյուդելանժ քաղաքում:

Գնացքների երթեւեկությունը դադարեցվել է, դեպքի վայր ավտոբուսներ են ուղարկվել: 5minutes RTL ռադիոկայանի հաղորդմամբ՝ երկաթուղային հաղորդակցությունը մինչեւ երեկո չի վերականգնվի:

Ականատեսների խոսքով՝ պատահարից առաջ մի ավտոմեքենա փորձել է անցնել երկաթուղային գծերի վրայով եւ արգելք է ստեղծել: Վթարի պատճառը պարզվում է: