Ճապոնիայի իշխանությունները բողոք են արտահայտել Կուրիլյան 5 անանուն կղզիներին խորհրդային ու ռուսաստանյան պետական այրերի անունները շնորհելու մասին Ռուսաստանի որոշման դեմ։ «Դա անընդունելի է ու հակասում է Ճապոնիայի դիրքորոշմանը։ Մենք դիվանագիտական ուղիներով բողոքի նոտա ենք ուղարկել Ռուսաստանին» ,- հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս քայլը չպետք է ազդի Կուրիլյան կղզիների պատկանելիության շուրջ երկու երկրների հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա, շեշտել է Յոսիխիդեն։ Նրա խոսքով նման խնդիրների առկայությունը ցույց է տալիս տարածքային հարցի լուծման կարեւորությունը։

ՀԻշեցնենք, որ փետրվարի 11-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստրորագրել է հրաման Կուրիլյան հինգ չբնակեցված կղզիներին անուններ տալու մասին։ Դրանք կոչվելու են խորհրդային ու ռուսաստանյան պետական գործիչների անուններով։