Բանգկոկի օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է էկվադորցի մի կնոջ, որը փորձել է կոկաինը թաքցնել մարմնի քսուքի շշի մեջ։ BBC -ի փոխանցմամբ ոստիկանության ուշադրությունը գրավել են մարմնի լոսյոնի վեց շշերը։ Նրանք հետաքրքրվել են, թե ինչու է կինը այդքան մեծ քանակության լոսյոն իր հետ բերում։ Խուզարկության ժամանակ պարզվել է, որ լոսյոնի մեջ կոկաին է լցված։

Կալանավորումից հետո կինը ոստիկանությանը բերել է հյուրանոց, որտեղ նրա սիրեկանն էր՝ Ռուսաստանից։ Տղամարդուն նույնպես ձերբակալել են։ Ոստիկանության խոսքով դա թմրադեղեր թաքցնելու նոր ձեւ է։ Ընդ որում ոստիկանություն չի հասկանում, թե ինչպես էին թմրադեղերի առեւտրականները մտադիր կոկաինն առանձնացնել լոսյոնից, որի հետ այն խառնված էր։