Պետական հաստատությունները պետք է էլ ավելի արդյունավետորեն օգտագործեն ծառայողական շենքերը: Այս մասին փետրվարի 16-ին՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ կառավարական շենքերը երբեմն մասամբ են շահագործվում: Դրա հետ կապված Կարապետյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց Պետունեցվածքի կառավարման կոմիտեի հետ մակերեսի օգտագործման բարելավման միասնական առաջարկներ ներկայացնել: