Հունվարի 17-ին ստորագրված Օսկանյան –Դալլաքյան- Սարգսյան հուշագրի շրջանակներում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության (ղեկավար Վիկտոր Դալլաքյան) կողմից համագործակցության դադարեցման մասին փետրվարի 13-ին կուսակցութան նախագահ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունից հետո, «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը չի դիմել որեւէ դաշինքի կամ կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցով, իսկ ինքնուրույն մասնակցելն այս պարագայում անիրատեսական է: Այս մասին հայտարարություն է տարածել «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը:
«Տեղեկացնենք նաեւ, որ ի տարբերություն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը չի պատրաստվում աղմկահարույց բացահայտումներ անել:
Հաջողություն ենք մաղթում առաջիկա ընտրությունների բոլոր մասնակիցներին: Այնպես որ, հանգիստ եղեք, մենք հանգիստ ենք, մենք լավ ենք, դուք լավ լինեք»,-ասված է տարածած հայտարարության մեջ:




























