Ֆրանսիայի մայրաքաղաքում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ հերթական բախումներն են գրանցվել: BFMTV-ի տվյաներով՝ ցուցարարները սկսել են իրավապահների ուղղությամբ քարեր եւ Մոլոտովի կոկտեյլներ նետել: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Ըստ Lenta-ի՝ Փարիզում եւ երկրի մի շարք խոշոր քաղաքներում բախումները սկսվել են, երբ փետրվարի 2-ին Փարիզի արվարձանում պարեկները ձերբակալության ժամանակ լուրջ մարմնական վնասվածքներ են հասցրել Թեո անունով մի երիտասարդի: Նա իրավապահներին մեղադրել է իրեն մահակով բռնաբարելու մեջ: