«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջը կհավաքվի վերնախավի օլիգարխիկ հատվածը: Այս մասին փետրվարի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ բացի Հանրապետական կուսակցությունից, մյուսները պետք է այնպես կազմավորվեն, որ պարզապես խորհրդարան անցնեն եւ զբաղեցնեն մնացած փոքրաթիվ տեղերը: Իսկանդարյանը նշեց, որ քաղաքական ուժերի եւ դաշինքների շարքում ընդհանրապես բացակայում է քաղաքական բաղադրիչը:




























