Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակները:
«Մենք հասել ենք ցուցակում փորձառու մարդկանց եւ երիտասարդ ու կրեատիվ մարդկանց միաձուլման»,-ասաց նա՝ հավելելով, որ տարածքային ցուցակներում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 133 անձ:
Ըստ այդմ, Դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված են հետեւյալ անձինք.
Երեւանի թիվ 1 ընտրական տարածքում (Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակում կլինեն Վլադիմիր Կարապետյանը, Արմեն Մարտիրոսյանը («Անտարես» հրատարակչության ղեկավար), Նարեկ Սարգսյանը (ջութակահար, ակտիվիստ):
Թիվ 2-րդ ընտական տարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններ) Դաշինքի տարածքային ցուցակում կլինեն Արամ Մանուկյանը, Զոյա Թադեւոսյանը (տնտեսագետ, դասախոս), Գրիգոր Գրիգորյանը (Հանրապետական հիվանդանոցի տնօրեն), Արման Մուսինյանը, Տիգրան Պասկեւիչյանը (հրապարակախոս), Միքայել Մարտիրոսյանը (դասախոս, պատմաբան):
Թիվ 3-րդ ընտական տարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) Դաշինքի տարածքային ցուցակում կլինեն Հակոբ Հակոբյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը (ձեռնարկատեր), Սամվել Կարաբեկյանը (արաբագետ, գիտնական), Բագրատ Անդրեասյանը (եղել է Շենգավիթի գործկոմի նախագահը), Աշոտ Սարգսյանը (պատմաբան):
Թիվ 4-րդ ընտական տարածքում (Երեւանի Կենտրոն վարչական շրջան) Դաշինքի տարածքային ցուցակում կլինեն Լեւոն Զուրաբյանը, Լուսինե Չալաբյանը (ՀԺԿ, գործարար), Նունե Թորոսյանը (Ջիմ Թորոսյանի դուստրը, անգլերենի ուսուցչուհի):
Արարատի մարզն ընդգրկող ընտրական տարածքում Դաշինքի տարածքային ընտրական ցուցակում է իրաքահայ Վարդան Բեյլերյանը:
Արմավիրի մարզն ընդգրկող ընտրական տարածքում Դաշինքի տարածքային ընտրական ցուցակում են Սեդրակ Հովհաննիսյանը (նախկին մարզպետ), Աշոտ Շավեշյանը (ՀԺԿ, նաեւ փոքրամասնությունների ցուցակում է, եզդի):
Արագածոտնի մարզն ընդգրկող ընտրական տարածքում Դաշինքի տարածքային ընտրական ցուցակում են Մյասնիկ Մալխասյանը, Վարդան Մալխասյանը:
Լոռու մարզն ընդգրկող ընտրական տարածքում Դաշինքի տարածքային ընտրական ցուցակում է Սարգիս Թամազյանը, Աշոտ Մանուկյանը (ՀԱԿ Վանաձորի կառույցի ղեկավար), Կարեն Ադամյան («Լոռի Մեդ» կլինիկայի ղեկավար, բժիշկ):
Շիրակի մարզն ընդգրկող ընտրական տարածքում Դաշինքի տարածքային ընտրական ցուցակում են Մուրադ Գրիգորյանը (ՀԱԿ-ի Գյումրիի կառույցի ղեկավար), Շալիկո Զոլյանը (ՀԱԿ-ի Աշոցքի կառույցի ղեկավար), Գագիկ Ֆահրադյանը (ՀԱԿ-ի Ախուրյանի կառույցի ղեկավար):
Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող ընտրական տարածքում Դաշինքի տարածքային ընտրական ցուցակում են Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիք Ավետյանը (Վայոց Ձորի մարզպետ է եղել), Արշակ Մուսախանյանը (սովորում է Գերմանիայում, «Չեք անցկացնի» շարժման մասնակից է եղել):
Տավուշի մարզն ընդգրկող ընտրական տարածքում Դաշինքի տարածքային ընտրական ցուցակում է Սերգեյ Ամյանը, Գուրգեն Ասատրյանը (երիտասարդ ակտիվիստ), Արթուր Աթաբեկյան (ՀԱԿ-ի Իջեւանի կառույցի ղեկավար):




























